Տարեթիվ՝ 2007
Արտադրություն՝ Շանթ ԹՎ
Երկիր՝ Հայաստան
Ոճ՝ երգիծախաղային սերիալ
Ձևաչափ՝ DVD 9,4
Տևողություն՝ 09:57:00
Լեզու՝ հայերեն
Լուսագրեր՝ չկա
Բեմադրման ղեկավար՝ Ռոման Մուշեղյան
Սցենարի հեղինակ` Հարություն Ղուկասյան
Պրոդյուսեր` Հունան Սողոյան
Դերերում՝ Արթուր Հակոբյան, Արտյոմ Կարապետյան, Աշոտ Եդիգարյան Վարդուհի Ռուշանյան, Լևոն Մելոյան և …
Նկարագրաություն՝ 2003 թվականին հայկական հեռուստատեսության և կինոյի պատմության մեջ առաջին անգամ «Շանթ» հեռուստաընկերությունը ձեռնամուխ եղավ հայկական առաջին հեռուստասերիալի արտադրությանը, որով ժխտեց այն համոզմունքը, որ Հայաստանում հնարավոր չէ սեփական ուժերով նման լայնածավալ նախագծի իրագործումը:
«Վերվարածները», ինչպես կոչվեց երգիծական հեռուստասերիալը, իր առաջ խնդիր էր դրել երգիծանքի և հումորի լեզվով վեր հանել մեր կյանքի բացասական երևույթներն ու դրսևորումները և ներկայացնել այն խնդիրները, որոնք շատ հաճախ դուրս են մնում մեր տեսադաշտից:
Ցուցադրման առաջին իսկ օրվանից «Վերվարածները» երգիծական հեռուստասերիալը ոչ միայն սիրվեց ու գնահատվեց հեռուստադիտողի կողմից, այլև մինչ օրս համարվում է հայկական հեռուստատեսության ամենահաջողված նախագծերից մեկը:
Յուրաքանչյուր տարի «Վերվարածները» իր հեռուստալսարանին ներկայանում է նոր ասելիքով և հետաքրքիր մտահղացումներով: Եթե իր գոյության առաջին տարում սերիալը պատմում էր ավտոտեսուչ–վարորդ փախհարաբերությունների մասին, ապա ողջ 2005թ. ընթացքում հեռուստադիտողը հետևում էր բժիշկ–հիվանդ հարաբերություններին:
Սկսած 2006 թվականից «Շանթ» հեռուստաընկերությունն իր հեռուստադիտողին ներկայանում է «Վերվարածներն ընտանիքում» հերթական երգիծական հեռուստասերիլով, որի ստեղծագործական և սիրված դերասանական կազմը, միայն իրեն հատուկ հումորի լեզվով և ոճով, ներկայացնում է հայկական ընտանիքում տեղ գտած երևույթներն ու օրինաչափությունները` ծնող-երեխա, հարս ու սկեսուր, հարևան-բարեկամ փոխհարաբերությունները:
Ավելորդ չէ նշել, որ «Վերվարածներն ընտանիքում» հեռուստասերիալը ևս հասցրել է դառնալ հայկական հեռուստատեսության ամենավարկանիշային և սիրված հեռուստանախագծերից մեկը:
Ծանոթագրություն՝ Առաջին հայկական սերիալ